Մեր մասին

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության կառավար­ման դպրոցի, որը հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 240 որո­շմամբ, Եվրոպական Միության ՏԱՍԻՍ ծրագրի տեխ­նի­կական աջակցու­թյամբ:

Դպրոցի առկա ուսուցման առաջին ընդու­նե­լու­թյունը կայացել է 1995 թվականին: ՀՀ կա­ռա­վարության 1997 թ. ապրիլի 30-ի թիվ 107 որոշ­մամբ Դպրոցին իրավունք տրվեց կազմա­կերպել ու նաև հեռակա ուսուցում` 2,5 տարի տևողու­թյամբ:

Պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման գործընթացները ժամա­նակակից պահանջներին համապատաս­խանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 8-ի թիվ 338 որոշմամբ Հայաս­տանի Հանրապետության կառավարման դպրո­ցը վերակազմակերպվեց Հա­յաստանի Հանրա­պե­տության պետական կառավար­ման ակադե­միա պետական ոչ առևտրային կազմակեր­պության, իսկ մեկ տարի հետո ՀՀ կառավա­րության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 370 որոշմամբ Ակադեմիայում հիմք դրվեց մագիստրոսական ծրագրերով ուսուցմանը:

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1703-Ն որոշման` Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

Ուսուցումը կատարվում է հետևյալ մասնա­գիտությունների գծով`

1. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
    Կրթական ծրագրերը.

Հանրային կառավարում
Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
Հանրային ֆինանսների կառավարում
Գործարար վարչարարություն – MBA
Գործարար վարչարարություն – MBA (հեռավար ուսուցում)
Մարդկային ռեսուրսների կառավարում

2. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կրթական ծրագիրը.
Իրավագիտություն

3. ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կրթական ծրագրերը.

Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն
Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն

4. ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
 Կրթական ծրագրերը.

Կառավարման հոգեբանություն
Գործնական հոգեբանություն

Հայաստանի Հանրապետության պետա­կան կա­ռավարման ակադեմիայի գործունեության հիմ­նական նպատակներն են.

  • հանրային կառավարման ոլորտի մասնա­գետ­ների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում, հետբուհական կրթական ծրագ­րերի իրականացում,
  • հանրային  կառավարման ոլորտում գիտա­կան հիմ­նարար և կիրառական հետազոտու­թյուն­ների, փորձագիտական արժևորումների, ինչ­պես նաև խորհր­դատվության իրա­կանա­ցում,
  • հանրային կառավարման ոլորտում միջազ­գային գիտակրթական համագործակցության ապահովում,
  • հանրային կառավարման ոլորտը տեղեկատ­վավերլուծական նյութերով ապահովում:

ՀՀ կառա­վա­րության 2004 թ. մարտի 18-ի որո­շմամբ «Հան­րային կառավարում» մասնագի­տությունը ներառվեց ՀՀ բարձրագույն կրթության մասնագի­տությունների ցանկում` 0627 դասիչով: 2004-2005 ուսումնական տարում կա­յացավ այդ մասնա­գիտության գծով առաջին ընդու­նելությունը:

Ուսումնական գործընթացն Ակադեմիայում իրա­կա­նացնում են հետևյալ ամբիոնները`

  • Կառավարման,
  • Իրավագիտության,
  • Հոգե­բանության և քաղաքագիտության

2002 թ. սեպտեմբերի 16-ին ստեղծվեց Պետական կառավարման ակա­դեմիայի գիտական խորհուրդը: Ակադեմիան հրատարակում է «Հանրային կառավարում» գիտական հանդեսը:

«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ

Գործունեության հասցեն – ք.Երևան, Կիևյան-8
Իրավաբանական հասցեն – ք.Երևան, Կիևյան-8
ՀՎՀՀ 00035088
Բանկային վավերապայմանները –
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
Երևանի թիվ 1 ՏԳԲ /տեղական գանձապետական բաժանմունք/
Հաշվի համար – 900018005646